from 0 review
1 օր
Daily Tour
Unlimited
Armenian, English, Russian
Դեկտեմբերի 6-ին Lost in Armenia արշավական ակումբը կազմակերպում է վերելք դեպի Գութանասար՝ հանգած հրաբխային լեռնագագաթ: Որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում, Գեղամա լեռնաշղթայում։
Հարաբերական բարձրությունը՝ 300 մետրից մի փոքր ավելի։ Հատած կոնի ձևով լեռնազանգված է՝ հարավային կողմից ճեղքվածք ունեցող խառնարանով։ Լանջերը ունեն 25-45° թեքություն։
Պարունակում է պեռլիտի և պեմզայի պաշարներ։ Ունի հրաբխային ծագում։
👉հարմարավետ արշավային կոշիկներ
👉հարմարավետ հագուստ
👉տաք հագուստ
👉փոխնորդ հագուստ
👉ուսապարկ
👉տաք գլխարկ
👉արևապաշտպան ակնոց
👉լապտեր (фонарик)
👉անձրևանոց (дождевик)
👉դեղատուփ
👉մեկօրյա սնունդ և 1 լիտր ջուր:
👉Տաք թեյ
Արշավը սկսելու ենք Ֆանտան գյուղից:
Քայլելու ենք 6կմ։🏃
Մասնակցության արժեքը՝ 5000 դրամ։
📣Մեկնման ժամը՝ 08։00
📣Վերադարձ՝ 20։00
Հանդիպման վայր՝ Ս. Շահումյանի հուշարձանի մոտ՝ Կամար բիզնես կենտրոնի դիմաց։
Leave a Reply