Քարահունջ. Հինավուրց աստղադիտարան Հայաստանում

Հայաստանի տարածքում առկա են շատ նախնադարյան հուշարձաններ, վանքեր և հին քաղաքակակրթությունների կյանքի մնացորդներ, ովքեր բնակվել են այս տարածաշրջանում: Սակայն ամենախորհրդավոր, պատմաբանների և գիտնականների հետաքրքրությունը գրավող կառույցն է Քարահունջի մեգալիտային համալիրը, որը Հայաստանում անվանում են նաև Զորաց Քարեր:

Qarahunj

Հայկական Սթոունհենջի առեղծվածը

Ինչի նպատակով էր կառուցված այս համալիրը, մինչև այսօր հայտնի չէ, իսկ պատմաբանների միջև դեռ չեն դադարում բանավեճերը այդ հարցի շուրջ: Նրանց մի մասը կարծում է, որ այն ծառայել է, որպես սրբավայր, որի կենտրոնում տեղադրված է եղել գերեզմանաքար:

Իսկ մյուսները կարծում են, որ այն ավելի հին ժամանակների է պատկանում և ծառայել է, որպես աստղադիտարան: Մեկ այլ վարկածի համաձայն, այդ մեգալիտային հուշարձանը կոչվում է Գոշուն-Սաշ, ինչը թարգմանաբար նշանակում է «բանակային քարեր»: Այս հուշարձանի հետ կապ չունեն ոչ թզուկները, ոչ հսկաները, այստեղ թաղված է մի քաջ զորավար իր զինակիցների հետ միասին: Զորավարը թաղված է կենտրոնում գտնվող հուշաքարերի տակ: Նրա զինվորների գերեզմանների վրա դրված են մնացած քարերը, որոնց չափը կախված է տվյալ զինվորի քաջությունից:
Թեև միանշանակ պատասխան գոյություն չունի, բայց ակնհայտ է մեկ բան, որ Քարահունջը իր տեսքով շատ նման է հայտնի Սթոունհենջին:

Որտե՞ղ է գտնվում Քարահունջը

Հայկական Սթոունհենջը՝ Քարահունջը գտնվում է Սիսիան քաղաքի մոտակայքում, ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա, Երևանից 200 կմ հեռավորության վրա: 1,5-3մ բարձրություն ունեցող բազմաթիվ քարեր կազմում են շրջան, որի մակերեսը կազմում է 7 հետկար: Այս հուշարձանը առավել հետաքրքիր է դարձնում այն, որ որոշ բազալտային քարերի վրա կան անցքեր, որոնք ուղղված են երկնքի վրա գտնվող տարբեր կետերի վրա:

Քաղաք Սիսիան, Հայաստան

Եթե ցանկանում եք այցելել այդ խորհրդավոր վայրը, ապա մենք ձեզ կուրախացնենք: Զորաց քարերը շատ մոտ են գտնվում Սիսիան քաղաքին: Դուք կարող եք առանձնանալ բնության հետ, զբոսնել քաղաքում, ծանոթանալ և շփվել տեղի բնակիչների հետ: Տարածաշրջանը հարուստ է գեղեցկագույն բնությամբ, այնպես որ դուք կարող եք պատմել բոլորին, որ եղել եք հայկական Սթոունհենջում և վայելել եք շրջակա հրաշալի բնությունը: