Քարանձավային քաղաք Հին Խնձորեսկ

Հայաստանը այսօր ծաղկող երկիր է, որը տարեցտարի ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների և օտարերկրյա հյուրերի համար: Հայաստանի և Արցախի ցանկացած քաղաքացի իր պարտքն է համարում իր հայրենիքը դարձնել ավելի ծաղկուն: Դրա վառ օրինակ է Խնձորեսկ քարանձավային քաղաքում գտնվող կախվող կամուրջը, Գորիս քաղաքի մոտակայքում: 

Քարանձավային քաղաք Հին Խնձորեսկ

Խնձորեսկն ամենախորհրդավոր և տպավորիչ վայրերից մեկն է Հայաստանում, քանի որ այցելելով այս վայրը դուք կարող եք տեսնել, թե ինչպես են ապրել մեր նախահայրերը և ինչպիսի առաջընթաց է մեզ բերել այժմյան մակարդակի: Դեռ մինչև 1950 թվականը այս տարածաշրջանի մարդիկ բնակվում էին քարանձավներում 1000 տարիների ընթացքում իսկ այժմ դուք կարող եք այցելել և զբոսնել լքված քաղաքում և զգալ այն դարերի ոգին, երբ դեռ համացանց, հեռախոսներ և կապ գոյություն չեն ունեցել:

Իր դժվար հասանելի աշխարհագրական դիրքի շնորհիվ Խնձորեսկը երկար տարիներ անհասանելի է եղել, թե՛ թշնամիների, թե՛ տեղական զարգացող քաղաքային ենթակառուցվածքների համար: Մարդիկ ապրում էին բնական քարանձավներում և փորում էին նորերը, իսկ հարկերը վճարում էին մոտակա Տաթևի վանքում: 

Այս ամենը տևեց մինչև սովետական իշխանությունը որոշեց տեղահանել Խնձորեսկի բնակիչներին ավելի հյուսիս, քանի որ սովետական քաղաքացուն հարիր չէր ապրել քարանձավում: 

Սակայն մարդիկ դժբախտ չէին, քանի որ ամեն կերպ կատարելագործում էին իրենց կենցաղը՝ որոշ քարանձավատների տանիքներ ծառայում էին, որպես այլ քարանձավատների բակեր, քարանձավները ծառայում էին, որպես բնակատեղի ոչ միայն մարդկանց այլ նաև անասունների համար: Իսկ գյուղը այդքան էլ փոքր չէր, Խնձորեսկում առկա էին 7 դպրոց, 25 խանութ և բապրում էին մոտավորապես 8500 բնակիչ: 

Хндзореск, пещерный город Армении

Ի՞նչ կարելի է տեսնել Խնձորեսկում

Բացի քարանձավատներից և թողնված քաղաքից կարելի է տեսնել Սուրբ Հռիփսիմե եկեղեցու և զանգակատան ավերակները նաև Սուրբ Թադևոսի եկեղեցին: Պահպանվել են նաև երկու աղբյուր, որոնց դիմաց կառուցվել են հուշարձաններ: Տեղի բնակիչները խմելու ջրի հետ խնդիրներ չեն ունեցել: Խնձորեսկում նաև կարելի է տեսնել մանկական կիրակնօրյա դպրոցի ավերակները:

Կախովի կամուրջ, Խնձորեսկ

Այս տարածաշրջանի ամենահետաքրքիր և միգուցե նաև ամենասարսափելի տեսարժան վայրերից է կախովի կամուրջը, որը կառուցվել է տեղի բնակիչ Ժորա Ալեքսանյանի միջոցներով, այն կառուցել են գյուղի բնակիչները: Կամուրջը կառուցել են ձեռքով, քանի որ անհրաժեշտ գործինքերը և միջոցները հայթայթելը ծայրահեղ դժվար էր: Մինչ այդ մյուս կողմ հասնելու համար բնակիչները պարտավոր էին քայլել 6կմ: Այս կամրջով բնակիչները ոչ միայն միացրեցին անդունդի երկու կողմերը, այլ նաև հին Խնձորեսկը նորի հետ՝ չմոռացված հինը նորի հետ: 

Подвесной мост, Хндзореск

Ինչպե՞ս հասնել Խնձորեսկ

Լքված քաղաքը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա, Արցախի Հանրապետության հետ սահմանի մոտակայքում: Հասնել կարելի է մեքենայով, սակայն ճանապարհները այդքան էլ բարվոք վիճակում չեն իսկ Երևանից՝ Խնձորեսկ հեռավորությունը կազմում է 248 կմ: Այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս տուր վերցնել դեպի և այնտեղ գնալ տուրիստական ավտոբուսով, նախօրոք նայելով եղանակի տեսությունը: