Գեղարդ. Ժայռի մեջ «մխրճված» վանք Հայաստանում

Հայաստանը զբոսաշրջիկների շրջանում հայտնի է վանքերի և կրոնական հուշարձանների մեծ քանակով, ամենահայտնիներից մեկն էլ հենց Գեղարդավանքն է: Ինչպես զբոսաշրջիկները, այնպես էլ տեղացիները սիրում են Գեղարդը, որովհետև այնտեղից բացվում է մի հրաշալի տեսարան: Վանքը գտնվում է կիրճում, կախված ժայռերի միջև, խիտ անտառներով լի սարերի միջև: Հենց ինքը վանքը և մենախցերը կառուցված են ժայռի մեջ:

Գեղարդի Վանք

Գեղարդի վանքը Միջնադարյան Հայաստանի՝ հայտնի եկեղեցական և մշակութային կենտրոն է, որտեղ կրոնական կառույցների հետ մեկտեղ կարելի է գտնել դպրոց, գրադարան և եկեղեցականների համար նախատեսված բնակավայրեր:

Երկար ժամանակ վանքը չէր գործում իսկ հիմնական Կաթողիկե եկեղեցու շենքը օգտագործում էին, որպես ապասան քարափափախյան քոչվորների հարձակումներից։

Geghard

Ի՞նչ տեսնել Գեղարդում

Գեղարդ վանական համալիրում և Ազատ գետի հովտում տեղակայված են մեծ քանակությամբ եկեղեցիներ, որոնք ամբողջապես արտացոլում են միջնադարյան ճարտարապետությունը: Համալիրը գտնվում է Ազատի կիրճի սկզբում և ունի աննկարագրելի բնական գեղեցկություն: Բարձր սարերը շրջապատում են Գեղարդի վանքը մի քանի կողմից:

Հուշարձանները, որոնք գտնվում են համալիր,ի բուն կամ հարակից տարածքներում թվագրվում են 4-13-րդ դարերին: Ավելի վաղ վանքը կոչվում էր Աայրիվանք (քարանձավային վանք): Վանքը հիմնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատմությունների հիման վրա և կառուցվել է Հայաստանի կողմից 301 թվականին Քրիստոնեության ընդունումից հետո:

Ի՞նչ է նշանակում Գեղարդ բառը

Այս վանքը կոչվում է այն գեղարդի պատվին, որով խաչելության ժամանակ խոցել էին Հիսուս Քրիստոսին: Ենթադրվում է, որ գեղարդը բերվել է Հայաստան Թադդեոս առաքյալի կողմից՝ Խաչելությունից հետո և հիմա գտնվում է Էջմիածնի թանգարանում՝ Հայաստանի կրոնական կենտրոնում:

Գեղարդի համալիրը բաղկացած է՝ եկեղեցուց, գավիթներից,, արևմտյան և արևելյան ժայռային եկեղեցիներից, Պռոշյան իշխանների ընտանեկան դամբարանից, ինչպես նաև մեծաքանակ խաչքարներից, որոնք կառուցված են ժայռերի մեջ: Ժայռափոր եկեղեցիներից մեկում կա լեռնային ջրի աղբյուր, որը սուրբ է համարավում: