Գառնի՝ հեթանոսական տաճար Հայաստանում, Արևի Աստծո  տաճարը:

Հայաստանը հինավուրց երկիր է և իր գոյության ընթացքում հայ ժողովուրդը անցել է տարբեր ժամանակաշրջաններ և մինչև քրիստոնեության ընդունումը երկրում հիմնական կրոնը եղել է հեթանոսությունը: Եվ այսօր մեզ հասել են մեր պատմության բազմաթիվ մասինկներ, այդ թվում՝ Գառնիի հեթանոսական տաճարը:

Գառնիի պատմությունը

Ըստ պատմաբանների Գառնիի տաճարը կառուցվել է Տրդատ Առաջին թագավորի կողմից, որը թագավորել է առաջին դարի երկրորդ հատվածում: Ըստ Գառնի գյուղում հայտնաբերված սեպագրի հետագայում տաճարը գրավել է Արգիշտի թագավորը VIII-րդ դարի առաջին հատվածում: Այնուհետև Արգիշտին հավաքում է աշխատուժ և կառուցում է Էրեբունի ամրոցը, որը սկսեց զարգանալ և հետագայում դարձավ մայրաքաղաք՝ ժամանակակից Երևանը: 3-րդ դարից մինչև 4-րդը տաճարը ծառայել է, որպես թագավորական ամառանոց, քանի որ դրա անառիկությունը հրապուրիչ էր թագավորների և բնակչությանը համար: 

Քանի՞ տարեկան է Գառնիի տաճարը

Տաճարը կառուցվել է հայկական դիցաբանության արևի, լույսի և սրբության աստծո՝ Միհրի պատվին: 301 թվականին Հայաստանը ընդունեց քրիստոնեությունը, որպես պետական կրոն և ամեն ինչ, որ որևէ կերպ կապված էր հեթանոսության հետ ավիրվեց: Գառնիի տաճարը միակ հեթանոսական սրբավայրն է, որը կանգուն է մնացել: 

Ինչու՞ Գառնին չավիրվեց 

Նոր կրոնը ամրացնելու և հետևորդներին ավելացնելու համար, Տրդատ երրորդը այրեց բոլոր հեթանոսական տաճարները, արձանները և սեպագրերը: Սակայն Տրդատի քրոջ՝ Խոսրովադուխտի խնդրանքով Գառնիի տաճարը չավիրեցին: Այրել էին միայն հեթանոսական աստվածների պատկերները և արձանները: Սակայն հետագայում Գառնիի տաճարը չխուսափեց այլ վտանգներից: 

Առաջին դարի Հռոմեական լեգիոնների ավերիչ արշավանքները դեպի Հայաստան մեծ վնասներ հասցրեցին տաճարին, ինչպես նաև 1679 թվականի, Գառնի գյուղի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժը քանդեց տաճարի սյուները և դրանք սփռվեցին տաճարի մոտակայքում գտնվող ձորի և Ազատ գետի մեջ: Տաճարը վերականգնվեց սովետական ժամանակաշրջանում տեղի բնակիչների կողմից: 

Գառնին այսօր

Տաճարը շատ սիրված է, թե՛ տեղաբնակների, թե՛ զբոսաշրջիկների համար, քանի որ այն նման չէ Հայաստանի տարածքում տեղակայված այլ կրոնական տաճարների և գտնվելով մոտակայքում ստեղծվում է տպավորություն, կարծես գտնվում ես փոքրիկ Հունաստանում՝ հայկական ոգով:

Այցելելով Գառնի դուք կստանաք անբացատրելի հաճույքի և հիացմունքի զգացումներ, քանի որ հրաշալի է ոչ միայն ինքը տաճարը այլ նաև շրջակա բնությունը՝ սարերը, լեռնանցնքը, Ազատ գետը և իհարկե բնության այլ գլուխգործոցը՝ Քարերի Սիմֆոնիան: