Մեր մասին

«ArmAdventure» («Հայկական Արկածներ») ընեկրության թիմը ձևավորվել է 2017 թվականին՝ իրենց երկիրը սիրող մի քանի խենթ երիտասարդների ջանքերի միավորման արդյունքում։
Մինչ այդ գործելով անհատապես որպես՝ գիդ, տուր մենեջեր և մարքեթոլոգ որոշում է կայացնում միավորվել՝ ստեղծելով «ArmAdventure» տուրիստական ընկերությունը։

Մենք շատ բան գիտենք Հայաստանի մասին՝ գողտրիկ անկյուններ, պատմություններ, առեղծվածներ, արտասովսր վայրեր և աննոմալ զոնաներ։
Մենք ոգեշնչված ենք Հայաստանով և մեծ խանդավառությամբ կիսվում ենք մեր գիտելիքներով ու փորձառությունով։

Մենք ոգեշնչված ենք Հայաստանով և մեծ խանդավառությամբ կիսվում ենք մեր գիտելիքներով ու փորձառությունով։

Ամենապահանջկոտ և բազմաճաշակ խմբի համար մենք կազմենք ամենաօպտիմալ երթուղին։
Ամենաքմահաճ և բծախնդիր հյուրի համար կգտնենք և կմշակենք անհատական տուրի լավագույն տարբերակները։
Կազակերպում ենք այնպիսի տուրեր, ինչպիսիք են՝ դասական, մշակութային, էքստրեմալ, էկո, գյուղական և այլն։

«ArmAdventure» թիմը կլինի Ձեր աչքերը, Ձեր ընկերը մեր հիասքանչ երկրի բացահայտման և վայելքի ողջ ընթացքում։

Վստահեք Ձեր ճամփորդությունը մեզ, և դրական զգացողությունների, հիշողությունների ու ապրումների պակաս չեք ունենա։